211652_close_icon
views-count5501 դիտում article-date 00:43 08-07-2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս եկավ հաջորդ փուլ և կհանդիպի նորվեգական «Մյոլդեի» հետ. տեսանյութ

Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: Կարելի է ասել, որ հանդիպումը գրեթե նույնությամբ այս թիմերի միջև Երևանում կայացած առաջին հանդիպման կրկնությունն էր, որը նույնպես ավարտվեց 2:1 հաշվով: «Փյունիկը» նորից խաղասկզբից ուներ մեծ առավելություն: Արդեն առաջին րոպեին հայ ֆուտբոլլիստների ձեռնարկած գրոհից հետո դաշտի տերերին փրկեց դարպասաձողը: 6-րդ րոպեին անհատական խաղի շնորհիվ Կամո Հովհաննիսյանը ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և բացեց հանդիպման հաշիվը: 44-րդ րոպեին «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը՝ աչքի ընկավ Վարդգես Սաթումյանը, որը նաև առաջին խաղում էր գրավել «Ֆոլգորեի» դարպասը: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերի հազվադեպ գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ՝ 66-րդ րոպեին գոլը խփեց Տրաինին: Դրանից հետո հաշիվն այլևս չփոխվեց՝ 2:1: Այսպիսով, «Փյունիկը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը և երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մյոլդեի» հետ: Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, երկրորդ հանդիպում, Սան-Մարինո «Ֆոլգորե» (Սան Մարինո) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:2)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր