1812 դիտում
07:50 09-07-2015
Դատական դեպարտամենտում արդեն մեկ տարուց ավել է՝ պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ է սկսել գործել. «Ժողովուրդ»
ՀՀ դատական դեպարտամենտում արդեն մեկ տարուց ավել է՝ պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ է սկսել գործել: Խոսքը փաստաթղթերի թարգմանության համար հատկացվող միջոցների արհեստական ուռճացման մասին է: Բանն այն է, որ մինչեւ 2014 թվականը թարգմանությունների համար դատական դեպարտամենտը վճարել է էջի հաշվարկով, իսկ 2014-ից սկսել են վճարել նիշերով, գրում է «Ժողովուրդ»-ը:
«Նիշերով վճարելիս գումարը հաշվարկվում է «ներառյալ բացատները» («պրաբելները»): Արդյունքում, նիշերի թիվն արհեստական ավելացնելը դառնում է տեխնիկայի հարց: Ասենք՝ իրական 30 հազար նիշանոց փաստաթուղթը ներկայացվում է որպես 45 կամ 50 հազար նիշանոց: Ի դեպ, դատական դեպարտամենտի փաստաթղթերի թարգմանությունն իրականացնում է մասնավոր ընկերություն: Սակայն ակնհայտ է, որ առանց դեպարտամենտի պատասխանատուների համաձայնության այս համակարգը չէր կարող գործել, քանի որ առաջին իսկ հավելագրման դեպքում խնդիրը կբացահայտվեր», հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
16:55 21-03-2014
Նշանակում դատական դեպարտամենտում
1765 դիտում
11:21 14-05-2014
«Ռեկետ» դատական դեպարտամենտում․ ՉԻ
1517 դիտում
12:52 18-09-2014
Դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում. ՀԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»