211652_close_icon
views-count2464 դիտում article-date 21:27 09-07-2015

Ազատության հրապարակի հաջորդ հավաքը տեղի կունենա հաջորդ շաբաթ, իսկ Դավիթ Սանասարյանին ծափերով հորդորեցին դադարեցնել հացադուլը

Մեր պայքարը ունենալու է շարունակություն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին իր երկրում չի գտնում արդարություն: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Ազատության հրապարակում հավաք հրավիրած համակարգող խմբի անդամներից Դավիթ Սանասարյանը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա նշեց, որ ունի երկու լուր. մեկը լավ, մեկը` վատ: Վատը նա է, որ այսօր ՀՀ իշխանության թիվ մեկ պատասխանատուն Գալուստ Սահակյանն է: Ինչ վերաբերվում է, թե քիչ են, առաջարկեց նայել ոստիկանների քանակին եւ նկատեց. ՙՏեսեք ինչքան շատ են, ուրեմն ոստիկանությունը մեր մեջ ուժ է տեսնում՚: Նրա խոսքով, այս պայքարի այլընտրանքը արտերկրում ապագա փնտրելն է:Հակառակ դեպքում` սեփական երկրի բարօրությանը պետք է հասնեն տեւական պայքարի արդյուքնում, նշելով, որ Հայաստանը մեր միասնության կարիքը ունի ոտքի կանգնելու համար: Միաժամանակ ավելացրեց, որ եթե իրենց պահանջները չբավարարվի` հաջորդ հանրահավաքին պահանջելու են հրաժարականներ եւ ամբողջ պատասխանատվությունը դնելու են Սերժ Սարգսյանի վրա: ՙԱյսօր այստեղ ամուր կանգնած ենք, բայց քիչ ենք մեր նպատակին հասնելու համար: Ձեզ հետ մարդիկ պետք է բերեք, որ ոստիկաններից շատ լինենք՚,- ավելացրեց Դավիթ Սանասարյանը: Այնուհետեւ Դավիթ Սանասարյաին ծափերով հորդորոցին հացադուլից դուրս գալ: Անահիտ Բախշյանն էլ միասնականության կոչ արեց եւ Դավիթ Սանասարյաին հորդորեց դադարեցնել հացադուլը: Դավիթ Սանասարյանը ընդունելով հորդորները` հացադուլից դուրս եկավ: Ինչ վերաբերվում է պայքարի շարունակությանը, ասացին, որ միանշանակ է այն շարունակելու են փողոցում, բայց ֆիզիկական ռեսուրսները չպետք է սպառեն: Հաջորդ միջոցառումն էլ կլինի հաջորդ շաբաթվա վերջին օրերին, որի մասին նախապես կհայտարարեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր