2527 դիտում
23:15 09-07-2015
Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևն անդրադարձ են կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին
Այսօր` հուլիսի 9-ին, Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին:
Վարչապետները քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը:
Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
15852 դիտում
22:07 07-04-2016
Դմիտրի Մեդվեդևն իր Instagam-ում Երևանի լուսանկարն է հրապարակել. Ադրբեջանն ու Թուրքիան «հղիություն են ապրում»
Այս բաժնից
619 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
691 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
739 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից