211652_close_icon
views-count4144 դիտում article-date 01:39 10-07-2015

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» պայքարից դուրս թողեց շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին». ֆոտոռեպորտաժ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց` հաղթահարելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելքը: Մեր թիմը Շոտլանդիայի Պերտ քաղաքում կայացած պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով, սակայն Երեւանում 1:0 հաղթանակի եւ մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ: Մեր ֆուտբոլիստները իսկական մարզական սխրանք գործեցին: 1-ին խաղակեսից հետո «Ալաշկերտը» 0:1 հաշվով պարտվում էր, իսկ 65-րդ րոպեից մնաց 10 հոգով` երկրորդ դեղին քարտի համար խաղից հեռացվել էր կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Սակայն 74-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Նորայր Գյոզալյանը Արարատ Առաքելյանի փոխանցումից հետո շատ կարեւոր գոլ է խփել եւ հավասարեցրել հաշիվը: 87-րդ րոպեին «Սենթ Ջոնսթոնը» նորից հաշվի մեջ առաջ է անցել, սակայն ավելին անել չի կարողացել` 2:1: «Ալաշկերտը» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ մեր մրցակիցը կլինի Ղազախստանի «Կայրաթը»: Նշենք, որ հայկական երեք ակումբներ` «Ալաշկերտը», «Փյունիկը» եւ «Շիրակը» հաղթահարեցին եվրագավաթների մրցաշարերի առաջին փուլը, ինչը աննախադեպ նվաճում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր