211652_close_icon
views-count2277 դիտում article-date 09:59 10-07-2015

Շուշանյանի հայտարարությունը անլուրջ հայտարարություն է. Հեղինե Բիշարյան «Ժողովուրդ»

Անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին ուղղված մանդատները վայր դնելու կոչին՝ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ դա անլուրջ հայտարարություն է: «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում դա: Եթե ինձ ժողովուրդը ձայն է տվել, գնացել եմ խորհրդարան, Շուշանյանի հայտարարությունը կապ ունի՞ ժողովրդի հետ, որը ձայն է տվել և մեզ խորհրդարան է ուղարկել: Այդ ի՞նչ հայտարարություն է»,- թերթին ասել է Բիշարյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատել է, որ երկրում արդեն քաղաքական ճգնաժամ է տիրում, սակայն ինչ-որ մեկի կոչով չէ, որ ինքը պետք է վայր դնի մանդատը:

Նմանատիպ նյութեր