5920 դիտում
14:20 11-07-2015
Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. տարհանվել է մոտ 1 մլն մարդ
Չինաստանի իշխանությունները 200 կմ/ժ արագությամբ մոտեցող հզոր թայֆունի պատճառով տարհանել են 865 հազար բնակիչների: Հետաձգվել են հարյուրավոր չվերթներ, հաղորդում է Associated Press-ը:
Չինաստանի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ «Չան Հոմ» անունը կրող թայֆունը կեսօրին կհասնի առափնյա Ժույ-ան և Չժոուշան քաղաքներին, որոնք գտնվում են խոշորագույն Շանհայ քաղաքից դեպի հարավ:
Մասնագետների կարծիքով՝ այն կարող է լինել վերջին 66 տարի ընթացքում ամենահզոր թայֆունը, որը վրա է հասնում Չինաստանին:
Չժեցզյան նահանգում ծովից հետ են կանչվել 28764 նավեր: Մինչև կիրակի արգելվել է գնացքների շարժը: Որոշ շրջաններում չի գործում նաև միջքաղաքային ավտոբուսային երթևեկությունը:
Նմանատիպ նյութեր
2523 դիտում
09:47 18-10-2015
Հզոր թայֆուն` Ֆիլիպիններում. տարհանվել է 10 հազար մարդ
3324 դիտում
11:25 23-08-2017
Հոնգկոնգին հզոր թայֆուն է մոտենում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
2482 դիտում
22:06 04-09-2022
«Հինամնոր» հզոր թայֆունն անցել է Թայվանի ու Կորեայի կողքով և մոտենում է Չինաստանին
Այս բաժնից
931 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
922 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
946 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ