«Սանկտ-Գալեն»-«Սպարտակ»` 1:3. Մովսիսյանը բացել է հանդիպման հաշիվը
Մոսկվայի «Սպարտակը» Շվեյցարիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում հանդիպում է անցկացրել տեղի «Սանկտ Գալենի» հետ եւ հաղթել 3:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որ վնասվածքի ապաքինումից հետո նորից հայտնվել է «Սպարտակի» մեկնարկային կազմում:
Մովսիսյանը այս խաղում փոխարինվել է 60-րդ րոպեին: «Սպարտակում» հանդես եկող մյուս հայ ֆուտբոլիստը` Արազ Օզբիլիզը, խաղադաշտ է մտել 79-րդ րոպեին:
«Սանկտ Գալեն» – «Սպարտակ»՝ 1:3
Գոլերը՝ Կավուշեւիչ 51 –Մովսիսյան 9, Խուրադո 15, Գլուշակով 22