211652_close_icon
views-count5626 դիտում article-date 17:20 12-07-2015

Կասիլյասի հայր. «Ռեալի» նախագահն է Իկերի դեմ այս կեղտոտ արշավանքը կազմակերպել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հայրը՝ Խոսե Լուիսը, պատմել է, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձնական հակակրանք ունի Կասիլյասի հանդեպ, որը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/12/59428/]տեղափոխվում է[/url] «Պորտու»: «Երբ «Ռեալի» նախագահները Լորենցո Սանսն ու Ռամոն Կալդերոնն էին, նրանք Իկերի հանդեպ հոգատար էին: Բայց ոչ Ֆլորենտինո Պերեսը: Իկերը նրան երբեք դուր չէր գալիս կարճ հասակի համար: Նրան դուր են գալիս բարձրահասակ դարպասապահները: Դրա համար միշտ տառապում էր Բուֆոնին ձեռք բերելու ցանկությամբ: Տղաս շատ հարվածներ է ստացել «Ռեալում», ինչի մասին թերթերը չեն գրել: Նա գտնվում էր հոգեբանական ճնշման տակ, նրան այլ կերպ էին վերաբերվում, քան՝ մյուս խաղացողներին: Նրան հինգ տարի նվաստացնում էին: Դա, վերջին հաշվով, ազդեց նրա հոգեբանական վիճակի վրա: Լրատվամիջոցներով ամբողջ այս կեղտոտ արշավանքը Իկերի դեմ կազմակերպել էր Ֆլորենտինո Պերեսը դեռ 2010 թվականից: Լրագրողները հետապնդում էին տղայիս, փորձում ոչնչացնել նրան: Դա ստորություն է: Կրիշտիանու Ռոնալդուն և Բեյլը նույնպես սխալներ են թույլ տվել, բայց դրանք այդպիսի արձագանք չէին գտնում լրատվամիջոցներում: Բոլորը գիտեն, որ Եվրոպայի ցանկացած ակումբ հետաքրքրված է Կասիլյասով, բայց «Ռեալի» նախագահը չի ցանկանում, որպեսզի նա ուժեղ ակումբ տեղափոխվի: Նույնը տեղի է ունեցել Մորատայի և Մորիենտեսի հետ: Պերեսը չի ցանկանում, որպեսզի Իկերը հաջողության հասնի», ասել է ֆուտբոլիստի հայրը:

Նմանատիպ նյութեր