ԱՄՆ-ն կարող է ԻՊ-ի դեմ պայքարում գործի դնել անօդաչու սարքեր
Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով այնտեղ անօդաչու թռչող սարքեր տեղադրելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարության իր իրազեկ աղբյուրին:
Նշվում է, որ անօդաչուների տեղադրումը թույլ կտա ամերիկացի զինվորականներին վայրկենապես արձագանքել ահաբեկիչների գործողություններին:
Պարբերականի տվյալներով՝ առայժմ աֆրիկյան երկրներից ոչ մեկը չի համաձայնվել ամերիկյան կողմի առաջարկին, սակայն ենթադրվում է, որ անօդաչուները կտեղադրվեն:
Չեն նշվում նաև այն պետությունների անունները, որոնց հետ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում: