8007 դիտում
11:56 15-07-2015
Լևոն Զուրաբյանը երբեք էլ չի հասկանա, թե ինչու ամենուր, անգամ իշխանական կուլիսներում հարգանք կա Նիկոլ Փաշինյանի, և բացարձակ չկա՝ իր նկատմամբ. Վահե Ղազարյան
Լևոն Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից: Հիստերիան այնքան մեծ է ու անթաքույց, որ փսիխոզի է վերածվում: Ու զարմանալի չէ, որ Բաղրամյանի բողոքների ամբողջ ժամանակահատվածում փեշի տակ մտած ու անհետ կորած քաղաքական գործիչը նոր-նոր արթնացել է ու սկսել լավաշներով հարցազրույցներ տալ, որոնց ամբողջ ենթատեքստը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարվում է իշխանության կողմից, մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կողմից:
«Չի» այսօրվա հարցազրույցը հենց դրա մասին է՝ քողարկված շատ ու շատ դատարկ մտքերով ու սքողումներով:
Զուրաբյանը չի ալարում գորբաչովյան ծավալների հարցազրույց հղանալ այս շոգին, ինչ է թե դրա մեջ մի տեղ տեղավորի Նիկոլին վնասելու իր մարմաջը, խանդը, նախանձը:
Ցավոք, գրագիտությունը չի ներում անգամ այս խղճուկ նպատակը մի քիչ ավելի նուրբ հրամցնելու համար, ու ստացվում է ինչպես միշտ՝ կատարյալ անհեթեթություն. Նիկոլը կազմակերպել էր կենդանի պատը, որ հետո կազմաքանդի բողոքի ակցիան: Մառազմ:
Ցավոք, Լևոն Զուռաբյանն էլ երբեք չի հասկանա, թե ինչու ամենուր, անգամ իշխանական կուլիսներում հարգանք կա Նիկոլ Փաշինյանի, և բացարձակ չկա՝ իր նկատմամբ: Էլ երբեք չի հասկանա, թե ինչու գնալով ավելի հաճախ են իրեն ապտակում բառի ուղիղ և հարաբերական իմաստներով, իսկ Նիկոլի հետ հարցեր քննարկում: Էլ երբեք չի հասկանա, թե ինչու հաջորդ խորհրդարանում ինքն ու իր շուրջ հավաքված մարդիկ (եթե իր շուրջն ընդհանրապես դեռ մարդիկ մնացած լինեն) այլևս ներկայացված չեն լինելու, իսկ Նիկոլի պարագայում՝ ուղիղ հակառակը: Չի հասկանա, չի էլ կարող հաշվել: Ունակություն է պետք:
[url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=ts]Վահե Ղազարյան[/url]
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
2510 դիտում
09:09 07-05-2014
Իշխանական կուլիսներում կադրային սովը շարունակվում է․ Հրապարակ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»