211652_close_icon
views-count1606 դիտում article-date 22:22 16-07-2015

Մեկին հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր. երկուսի հետաքրքրությունը թմրամիջոցներն էին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 21.30-ին, իր տնից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Հովսեփ Վ.-ին, որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 01.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արշալույս Խ.-ն, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր