211652_close_icon
views-count1873 դիտում article-date 09:34 17-07-2015

Հիլարի Քլինթոնը հայտարարել է իրանցիների նկատմամբ ունեցած իր անվստահության մասին

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի իշխանություններին չի վստահում, հաղորդում է Reuters-ը: «Վստահո՞ւմ եմ ես, արդյոք, իրանցիներին: Բացառապես ոչ»,-ասել է նա Նյու Հեմփշիրում իր ելույթի ժամանակ՝ հավելելով, որ հանրապետականները նույնպես չեն հավատում միջուկային ոլորտում Թեհրանի բարի նպատակներին: «Կարծում եմ, որ դա բավականին ծանրակշիռ փաստ է, սակայն կարևոր է իմանալ, թե ունե՞նք մենք այլընտրանք»,-ընդգծել է Քլինթոնը:

Նմանատիպ նյութեր