4660 դիտում
07:58 17-07-2015
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին երեխա է մահացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է. «Հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել: Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, և երեխան որևէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության,բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է:
Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից և չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նորածնի մոր կեսարյան հատումն իրականացրած բժշկուհի Ռուզաննա Քեհյանի հետ: Ըստ նրա, երեխան ծնվել է նորմալ, թե հետագայում նորածնի ներքին օրգանների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել, հնարավոր է պարզել միայն երեխայի հերձման պատասխանը ստանալուց հետո. «Ձեզ վստահեցնում եմ, որ բժիշկների անփութության և անգործության մասին այս դեպքում խոսել չի կարելի, քանի որ բոլորը ամեն ինչ արել են՝ կնոջը և երեխային օգնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
57977 դիտում
11:59 21-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
56451 դիտում
10:38 10-03-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Արմավիր բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը