211652_close_icon
views-count1625 դիտում article-date 17:45 17-07-2015

ԵՄ-ը ներկայացուցչություն կբացի Թեհրանում

Եվրամիությունը բանակցություններ է սկսել Իրանի իշխանությունների հետ՝ այդ երկրում ներկայացուցչություն բացելու նպատակով, հաղորդում է Ria Novosti-ն: ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ, հաստատել է, որ Եվրամիությունը նման մտադրություն ունի: «Այո, մենք այդպիսի պլաններ ունենք և այն գտնվում է նախապատրաստական փուլում»,-ասել է բարձրաստիճան աղբյուրը, սակայն հրաժարվել է նշել, թե երբ Իրանում ԵՄ-ի ներկայացուցչությունը կսկսի գործունեություն ծավալել:

Նմանատիպ նյութեր