211652_close_icon
views-count5058 դիտում article-date 17:46 18-07-2015

ՖԻՖԱ-ն հետաքննություն կսկսի «Սպարտակ»-«Ուֆա» խաղում տեղի ունեցած միջադեպի առթիվ. տեսանյութ

Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի «Սպարտակ»-«Ուֆա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/17/59844/]խաղում[/url] (2:2) հյուրերի կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին խաղադաշտից հեռացնելու փաստը քննարկվելու է ՖԻՖԱ-ում: «Մենք վերջերս ուժեղացրել ենք ֆուտբոլում խտրականության դեմ պայքարը: Գտնում ենք, որ աշխարհի առաջնություն անցկացնելը Ռուսաստանին լավ հնարավորություն է տալիս «ոչ» ասել ռասիզմին և խտրականության այլ դրսևորումներին և դրանով հստակ ազդակ տալ ամբողջ աշխարհին», նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: ՖԻՖԱ-ն Ռուսաստանի ֆուտբոլային միությունից մանրամասներ կպահանջի այդ միջադեպի վերաբերյալ: Նշենք, որ այդ կապակցությամբ «Ռուսաստան-2018»-ի կազմկոմիտեն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ռասիզմի ցանկացած դրսևորում: Հիշեցնենք, որ հանդիպման 31-րդ րոպեին 23-ամյա Ֆրիմպոնգը միջնամատ ցույց տվեց «Սպարտակի» երկրպագուներին և անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Այժմ ֆուտբոլիստ կարող է որակազրկվել 2-4 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր