211652_close_icon
views-count3340 դիտում article-date 13:43 20-07-2015

Ռուսաստանում անհայտ չարագործները կամուրջից կախել են Բարակ Օբամայի խրտվիլակը

Ռուսաստանի Պերմ քաղաքի փողոցներից մեկում անհայտ անձինք հուլիսի 20-ի առավոտյան խրտվիլակ են կախել, որին փակցրել են գրություն՝ ակնարկելով, որ խրտվիլակը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամային է պատկերում: Խրտվիլակի լուսանկարը՝ գլխին հագցրած պարկով, ինչը հիշեցնում է կախաղանի տեսարանը, հայտնվել է [url=https://vk.com/wall-30210603_919230]«Пермь активная» [/url]սոցիլական խմբում: Հենց կամուրջից կախված մանեկենի վրա փակցված գրության մեջ նշված է. «1 մեռած Օբաման = 7650 ողջ ուկրաինացի»: Դեպքի վայր ժամանած իրավապահները հանել են սադրիչ խրտվիլակը: Ներկայումս իրավապահ մարմինները քննում են միջադեպի բոլոր հանգամանքները և փնտրում այդ ակցիան իրականացնողներին: Այժմ որոշվում է քրեական կամ վարչական գործ հարուցելու խնդիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր