211652_close_icon
views-count3658 դիտում article-date 18:01 20-07-2015

Մոտոսպորտի աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած սարսափելի վթարը խլել է երկու մարզիկի կյանք. Տեսանյութ

Մոնտերեյում (ԱՄՆ) ընթացող Սուպերբայքի աշխարհի առաջնության 9-րդ փուլի ժամանակ տեղի է ունեցել սարսափելի վթար որի արդյունքում զոհվել են երկու իսպանացի մոտոարշավորդ: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ մրցուղու արդեն առաջին շրջանում: Մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ 35-ամյա Բերնատ Մարտինեսը և 27-ամյա Դանիել Ֆերնանդեսը վթարից հետո անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ ստացած վնասվածքներից մահացել են: «Չեմ կարող խոսքերով ներկայացնել մեր ապրումները: Դա մեծ կորուստ է բոլորիս համար», հայտարարել է MotoAmerica-ի նախագահ Ուեյն Ռեյնին: Նշենք, որ մոտոսպորտի մարզաձևում սա առաջին դեպքը չէ այս տարի, որն ավարտվում է ողբերգությամբ: Հունիսին Isle of Man TT Races մրցաշարում զոհվել է ֆրանսիացի Ֆրանկ Պետրիկոլան, իսկ հունվարին՝ «Դաքար-2015» ռալլի-մարաթոնում՝ լեհ Միխայիլ Հերնիկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր