211652_close_icon
views-count3511 դիտում article-date 22:58 20-07-2015

Ռուսաստանի առաջնություն. Մանուչարյանի գոլը հաղթանակ պարգեւեց «Ուրալին». տեսանյութ

Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Կրասնոդարի «Կուբանին»: Ուրալցիների կազմում հաշիվը 73-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը դրանից ընդամենը չորս րոպե առաջ էր խաղադաշտ մտել: Հանդիպման վերջին վայրկյաններին «Ուրալը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը իրացրեց նույնպես փոխարինման դուրս եկած Ասեվեդոն: [b]Ռուսաստանի առաջնություն, 1-ին տուր [/b]«Կուբան»-«Ուրալ»` 2:0 Էդգար Մանուչարյան` 73, Ասեվեդո` 90+2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր