211652_close_icon
views-count1151 դիտում article-date 14:26 21-07-2015

Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Հուլիսի 20-ին մեկնարկած հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը փառատոնի շրջանակում անցկացվող 4-րդ մարզաձևն է, որի հաղթողները պարզ կդառնան հուլիսի 24-ին: Մրցաշարային եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և գնդակներով: Նման միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Նմանատիպ նյութեր