211652_close_icon
views-count3889 դիտում article-date 15:12 22-07-2015

Ուկրաինայում կարգելվեն Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունն ու նրա անունն արտաբերելը

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը «սև ցուցակի» մեջ է ներառել դերասան Ժերար Դեպարդիեին: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ դերասանը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը, գրում է ֆրանսիական Oiest-France պարբերականը: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրում արգելվելու է այուհետ արտասանել Դեպարդիեի անունը, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ցուցադրվի հեռուստատեսությամբ և կինոթատրոններում: Պատճառը եղել է այբ, որ 2014 թվականի օգոստոսին Դեպարդիեն հայտարարել էր, որ սիրում է Ռուսաստանը և Ուկրաինան, որը Ռուսաստանի մաս է կազմում:

Նմանատիպ նյութեր