211652_close_icon
views-count1917 դիտում article-date 13:09 23-07-2015

Խոսեպ Գվարդիոլա. Հետո՞ ինչ, որ նախարարն ինձ քննադատել է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասին, որը քննադատել էր Գվարդիոլային՝ կատալոնական անջատողականների կուսակցությանը միանալու որոշման համար: «Այն ամենը, ինչ անում ենք մեր կյանքում, արդեն իսկ քաղաքականություն է: Հետո՞ ինչ, որ նախարարը քննադատել է ինձ: Ինչո՞ւ ես չեմ կարող արտահայտել իմ քաղաքական դիրքոորոշումը: Ես նորմալ մարդ եմ, որը իր ժողովրդի համար ցանկանում է ամենալավը: Ահա և վերջ», հայտարարել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր