211652_close_icon
views-count2377 դիտում article-date 19:24 23-07-2015

«Հողերի օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ են կատարվել

Գործադիրը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի կողմից ներկայացված մի շարք ոլորտների վերաբերող օրենսդրական կարգավորումների նախագծեր. -հաստատվել է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը՝ ուժը կորցրած ճանաչելով 1998 թ. հուլիսի 30-ի թիվ 479 որոշումը, -ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ առավել հարմարավետ պայմաններ ապահովելով շահառուների համար, -անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու, օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման, օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգերի մեջ: -ոլորտում գործող կարգավորումները հստակեցնելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հողերի օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, բարեփոխվել են ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու որոշ դրույթներ:

Նմանատիպ նյութեր