211652_close_icon
views-count2930 դիտում article-date 19:57 23-07-2015

Հետախուզվողին բերման ենթարկեցին ուղիղ «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Լյովա Զ.-ն, ով 2012 թ. մայիսի 11-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր