211652_close_icon
views-count24126 դիտում article-date 15:37 23-07-2015

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 59-ամյա վարորդը քարով բարձված Камаз-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 59-ամյա Հովհաննես Քեշիշօղլյանը իր վարած Камаз մակնիշի 503 SU 63 համարանիշի բեռնատարով դեպի Սևան ընթանալիս կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և նրան տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Բեռնատարի կողաշրջման հետևանքով թափքում բարձված քարը թափվել է ճանապարհին, իսկ բեռնատարից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վերամբարձ կռունկի միջոցով բեռնատարը ուղղվեց և քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Камаз-ը հաշվառված է «Արթուն» ԲԲԸ-ի հաշվեկշռում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր