Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է Հայաստանի խուլերի միավորման վարչություն ՀԿ և Հայաստանի կույրերի միավորում՝ թիվ 2 ուսումնաարտադրական ձեռնարկություն. լուսանկարներ
Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է Հայաստանի խուլերի միավորման վարչություն ՀԿ, ինչպես նաև Հայաստանի կույրերի միավորում՝ թիվ 2 ուսումնաարտադրական ձեռնարկություն, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, հանդիպել անդամների հետ, հանձնել նվերներ:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Սադոյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենտրոն վարչական շրջանի մշտական հոգածության կենտրոնում են և սոցիալական առաջնահերթություններից են և, ըստ այդմ, պատրաստ են հնարավորինս աջակցելու նրանց:
Հայաստանի խուլերի միավորման վարչություն ՀԿ-ի Հայաստանի կույրերի միավորում թիվ 2 ուսումնա-արտադրական ձեռնարկություն ղեկավար կազմը և անդամները շնորհակալություն են հայտնել այցելության և մշտական ուշադրության համար՝ նշելով, որ հատկապես ակնառու են հաշմանդամների կենսակերպի բարելավմանն ուղղվածության ծրագրերը և հոգատար վերաբերմունքը: