2080 դիտում
08:42 25-07-2015
Կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե պետք է բազմաթիվ հանձնաժողովներ ստեղծել, այլ պետք է լինի հակակոռուպցիոն փորձաքննություն տնտեսական բնույթի օրենքների վրա. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհը» զրուցել է տնտեսագետ Աշոտ Թավադյանի հետ. «Հարկ է բացառել կրկնակի հարկումը, փաստաթղթերի ձեւակերպման հարցում չստեղծել խնդիրներ: Մաքսակետերում կոռուպցիան կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել: Եթե մենք կարողանանք կոռուպցիային արդյունավետ հակազդելու համար լուրջ քայլեր կատարել, ապա մեր տնտեսությունը շատ գրավիչ կդառնա: Մեծ կոռուպցիան նշանակում է լրացուցիչ ծախս տվյալ ապրանքի վրա, որը բացասաբար է անդրադառնում այդ երկրի տարանցիկության վրա: Իսկ եթե դա դուրս է գալիս, բնականաբար, գործարարներին ձեռնտու կլինի Հայաստանով իրենց բեռները տեղափոխելը, նույնիսկ եթե տրանսպորտային ծախսերը շատ լինեն:
Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե պետք է բազմաթիվ հանձնաժողովներ ստեղծել, այլ պետք է լինի հակակոռուպցիոն փորձաքննություն, հատկապես տնտեսական բնույթի օրենքների վրա: Հարկ է էապես վերափոխել օրենքների այն կետերը, որոնք կունենան սուբյեկտիվ բնույթ»։
Նմանատիպ նյութեր
3446 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
1383 դիտում
19:48 25-08-2022
«Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացում». ՔՈ կուսակցություն
1000 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը