211652_close_icon
views-count1386 դիտում article-date 12:27 25-07-2015

Ուկրաինան 800 մլն դոլարի վարկային պայմանագիր է կնքել

Ուկրաինան Ճապոնիայի և Համաշխարհային բանկի հետ ստորագրել է շուրջ 800 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Ուկրաինայի Տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարիս Աբրոմավիչուսին: «Վերջապես 1 տարի անց Համաշխարհային բանկի հետ ստորագրվեց 0 մլն-ի և Ճապոնիայի հետ՝ 0 մլն-ի վարկային պայմանագիր»,-Twitter-ի իր էջում գրել է նախարարը: Միջոցներն ուղղվելու են բյուջետային կարիքները հոգալուն: Աբրոմավիչուսը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ուկրաինական կառավարությանը և հատկապես ֆինանսների նախարար Նաըալյա Յարեսկոյին ու նր թիմին, Գերագույն Ռադային՝ ընդհանուր ծրագրերի իրագործման հարցում կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր