1818 դիտում
14:33 27-07-2015
«Մանչեսթեր Յունայթեդ». Չենք հասկանում, թե ինչու «Ռեալը» չի ցանկանում վճարել Դե Խեայի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է, թե ինչպես է Մադրիդի «Ռեալը» թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարում: Հիշեցնենք, որ Դե Խեան հաջորդ տարի ազատ խաղացողի կարգավիճակ կստանա:
Թիմի ղեկավարներից մեկն այդ կապակցությամբ նշել է. «Չենք հասկանում, թե ինչու «Ռեալը» չի ցանկանում վճարել Դե Խեայի համար:
Մենք հասկանում ենք, որ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ»՝ բացառիկ հնարավորություն է: Մենք չենք կարող դրա դեմն առնել, բայց ամեն ինչ իր գինն ունի:
Բոլոր շահագրգիռ կողմերի համար ավելի լավ կլիներ, եթե գործարքը հնարավորինս արագ կայանար», ասել է անգլիական ակումբի ներայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՄՅՈւ»-ն պատրաստ է Դե Խեային վաճառել նվազագույնը 40 միլիոն եվրոյով կամ փոխանակել Սերխիո Ռամոսի հետ:
Նշենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» 3-ամյա պայմանագիր է կնքել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի հետ:
Նմանատիպ նյութեր
4014 դիտում
18:30 08-02-2017
«Ռեալը» պատրաստ է 65 մլն եվրո վճարել Դե Խեայի համար
1216 դիտում
14:16 19-05-2015
«Ռեալը» Դավիդ դե Խեայի համար առաջարկել է 20 մլն եվրո և Ֆաբիո Կոենտրաուին
Այս բաժնից
1456 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը