211652_close_icon
views-count4264 դիտում article-date 13:07 28-07-2015

Հրաշքով կենդանի մնացած փոքրիկին վիրահատություն է անհրաժեշտ. ծնողները դիմում են բարի մարդկանց. տեսանյութ

Արթուր Սամվելի Մովսեսյանը ծնվել է 2011թվականին Երևանում: 37 օրականում երեխայի ինքնազագացողությունը վատացել է, ունեցել է գիտակցության կորուստ, հիվանդանոցում ՄՌՏ-հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա գլխում սպոնտան ներգանգային արյունազեղում է տեղի ունեցել, որը հետևանք է օրգանիզմում K-վիտամինի պակասի, երեխան հայտնվել էր կյանքի ու մահվան արանքում: Կատարվել է գլխի վիրահատություն, որի հաջողության շանսը կազմել է ընդամենը 1տոկոս: Երեխան կենդանի է մնացել, սակայն կորցրել է օրգանիզմի որոշակի ֆունկցիաներ՝ չի նստում, չի կանգնում, չի քայլում, չի խոսում, ռեակցիան շատ թույլ է, ուշ է արձագանքում, կարծես լսողությոունն է թույլ, բայց ուղղակի արձագանքն է ուշանում: Հայաստանի մասնագետները դժվարանում են բուժման հարցում և ծնողներին խորհուրդ են տալիս երկրից տանել երեխային Եվրոպա՝ պնդելով, որ այնտեղ ճշգրիտ հետազոտությունների և վերականգնողական բուժումների արդյունքոմ երեխայի մոտ ֆունկցիաները կվերականգնվեն: Սկզբնական հետազոտության և վերականգնողական բուժման համար Մովսեսյանների ընտանիքին անհրաժեշտ է [b]17000 Եվրո[/b]: Ովքեր կցանկանան օգնել փոքրիկին դուրս գալ այս վիճակից, նրա հոր՝ Սամվել Մարտինի Մովսեսյանի անունով Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ ՝ [b]15110013592650100 ՀՀ դրամ, 1510013592650101 ԱՄՆ դոլար, 1510013592650149 Եվրո, 1510013592650158 ՌԴ ռուբլի: SWIFT CODE: ARMCAM22:[/b] Արթուրի մայրիկի՝ Նինայի հեռախոսահամարն է՝+[b]37499 344 990[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր