211652_close_icon
views-count1749 դիտում article-date 23:32 28-07-2015

Կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերն ավելի են նվազում. Էրդողան

Օրեցօր նվազում են կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա չի բավառել Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը հայտարարել էր, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը միակն է, որ առավել հակված է կոալիցիոն կառավարություն ձևավորելուն: Խորհրդարական ընտրությունները Թուրքիայում անցկացվել էին հունիսի 7-ին: Խորհրդարան էին անցել 4 կուսակցություններ՝ «Արդարություն և զարգացում»-ը, քրդամետ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», «Ազգային շարժում» կուսակցությունը և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը:

Նմանատիպ նյութեր