211652_close_icon
views-count2874 դիտում article-date 10:45 29-07-2015

«Ոտքի, Հայաստան» խմբակը ունի այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Նախորդ ուրբաթ Հայրիկյանը՝ իրեն միացած սեֆիլյականներով հանդերձ, Ազատության հրապարակում անցկացրեց հերթական, ավանդական հանրահավաքը, ուր սակայն եվրոպական դրոշներ այս անգամ չկային: Դե եկան, հավաքվեցին, ճառեր ասացին, նույնիսկ երգեցին և կատարված պարտքի գիտակցումով ցրվեցին: Տակն էլ մնաց այն, որ հերթական անգամ աղճատվեց «հանրահավաք» հասկացողությունը, քանզի հրապարակում հավաքված ամբողջ հանրությունը հանգիստ կարող է տեղավորվել մեկ ավտոբուսի մեջ: Նույնը չենք կարող ասել «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանի կողմից ղեկավարվող «Ոտքի, Հայաստան» խմբակի մասին: Սրանք նախօրոք հայտարարել էին բոլոր կենտրոնական փողոցները փակելու ակցիայի մասին, թեև ունեն այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի: Սակայն դա լիլուլի հատուցվել է ագրեսիվությամբ»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր