211652_close_icon

Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը կարող է դատարանի առաջ կանգնել

views-count1690 դիտում article-date 16:59 29-07-2015
Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել հարկատուների բանկային հաշիվներին հասանելիություն ունենալու մեղադրանքով, գրում է The Times պարբերականը: Թերթի փոխանցմամբ՝ դատարանը Վարուֆակիսիի գործն ուղարկել է Աթենքի խորհրդարան, որը քվեարկելու է նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկելու կամ չզրկելու օգտին: Հիշեցնենք, որ Վարուֆակիսը պաշտոնից հեռացել է հուլիսի 6-ին, եվրոպացի վարկատուների առաջակած ֆինանսական ծրագրի հարցով կայացած հանրաքվեից հետո: Վերջինս հայտարարել էր, որ այդ քայլին է գնում, որպեսզի թեթևացնի բանակցությունները:

Նմանատիպ նյութեր