211652_close_icon
views-count3908 դիտում article-date 10:02 31-07-2015

Պորոշենկոյին առաջարկել են վերանվանել Ուկրաինան

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինսկիի քաղաքապետ Վլադիմիր Զագիրովը նամակ է հղել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որում նա առաջարկում է Ուկրաինային նոր անուն տալ՝ Ուկրաինա-Ռուս: Ըստ նրա՝ «ռուս» անվանումը գողացվել է ուկրաինացիներից մի քանի դար առաջ և այժմ իրենք իրավունք ունեն այն հետ վերցնելու: «Նշված փաստը բազմամիլիոնանոց ուկրաինացի հայրենասերների համար հարգանքի լավագույն դրսևորումը կլինի, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ժողովրդին»,-ասված է նամակում: Նա առաջարկում է առաջարկն ուղարկել Գերագույն Ռադա և կառավարություն, որտեղ այն քննարկման կդրվի:

Նմանատիպ նյութեր