211652_close_icon
views-count34653 դիտում article-date 15:55 31-07-2015

Առեղծվածային դեպք Երևանում. փրկարարները, բացելով տան դուռը, հատակին հայտնաբերել են կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Եզնիկ Կողբացի 42 շենքի 20 բնակարանի բնակչուհին տևական ժամանակ է, չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հատուկ միջոցներով բացելով տան դուռը՝ հյուրասենյակի դռան մոտ հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհի, 75-ամյա Ժանետա Հարությունյանի դին: Այս պահին տեղում աշխատում են ոտիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Դատաբժիշկն այս պահին դիակի զննման աշխատանքներ է կատարում: Թե ինչն է եղել կնոջ մահվան պատճառը, պարզ կլինի քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն իմանալուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր