2394 դիտում
22:20 31-07-2015
Վարուժան Սուքիասյան. Ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել եվրոպական ակումբային մրցաշարերում
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը թիմի լրատվական ծառայության հետ զրույցում պատմել է Կրիմսկում կայացած ուսումնամարզական հավաքի, «Կրասնոդարի» հետ ստուգողական հանդիպման և թիմի նպատակների մասին:
[b]Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս անցավ ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը:[/b]
Կարելի է ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Պետք է փորձարկեինք նոր ֆուտբոլիստների և կողմնորոշվեինք օպտիմալ կազմի հարցում, ինչը մեզ մեծամասամբ հաջողվեց: Ծանրաբեռնված մարզումներ էինք անցկացնում և գտնում եմ, որ տղաները լավ աշխատեցին:
Առաջին ստուգողական խաղում հանդիպեցիք Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին»:
«Կրասնոդարի» հետ խաղը շատ կարևոր էր: Ցանկանում էինք հասկանալ մեր հնարավորությունները: Ճիշտ է, հանդիպումը անցավ ռուսական թիմի առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան նվիրվածությամբ և խաղային կարգապահությամբ: Պարտվեցինք նվազագույն հաշվով, սակայն կարող էինք ինչպես ևս 1-2 գոլ բաց թողնել, այնպես էլ` հավասարեցնել հաշիվը խաղավերջում: Մրցավարը չարձանագրեց Գևորգ Նռանյանի մաքուր գոլը:
Մյուս երկու խաղերում մեկական հաղթանակ և պարտություն գրանցվեց: Մրցավարությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր:
[b]Հավաքը անցնում էր Կրիմսկում, սակայն «Արարատը» երկու հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» մարզաբազայում: Ի՞նչ տպավորություն թողեցին այդ մարզական կառույցները:[/b]
Կրիմսկում մի քանի խաղադաշտեր կային, մարզումների համար լավ պայմաններ էին ստեղծված: Ինչ վերաբերում է «Կրասնոդարի» մարզաբազային, ապա այն պարզապես հիանալի էր: Մարզաբազային կից գործում էր ակումբի ակադեմիան: Շատ բարձր մակարդակի մարզակառույց էր, որում մարզվելն ու խաղալը շատ հաճելի էր:
[b]Նորեկները արդարացրեցի՞ն սպասելիքները:[/b]
Ջուլիանոյի, Գևորգ Նռանյանի և Նորայր Գրիգորյանի հետ նախկինում աշխատել եմ: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և օգուտ կտան մեր թիմին: Վատ տպավորություն չթողեցին Գևորգ Պրազյանը, Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Զավեն Բուլուտը: Իսկ իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան չարդարացրեց սպասելիքները: Հրաժարվել ենք բրազիլացի հարձակվողի ծառայություններից:
[b]Ի՞նչ նպատակներ են դրվելու «Արարատի» առջև:[/b]
Գալիք մրցաշրջանում պայքարելու ենք բարձր տեղերի համար, իսկ մոտ ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել արդեն եվրոպական ակումբային մրցաշարերում:
Նմանատիպ նյութեր
4503 դիտում
16:02 20-11-2017
Արսեն Ջուլֆալակյան. Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին
1518 դիտում
19:12 23-12-2015
Վարուժան Սուքիասյան. Պետք է հավաքականի հետ հասնենք առավելագույն արդյունքի
4514 դիտում
16:33 26-03-2016
Վարուժան Սուքիասյան. Դեռ ժամանակ ունենք, թողեք աշխատենք. տեսանյութ
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում