15892 դիտում
20:34 01-08-2015
Քաշքշելով` տարավ ննջասենյակ, ապտակեց, պահանջեց հանվել և սեռական հարաբերություն ունենալ, հակառակ դեպքում` կսպանի․ 29-ամյա Աննան Հակոբին մեղադրել է այս ամենի մեջ
29-ամյա Աննա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախազգուշացված լինելով հանցագործության մասին` սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ և գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, Տաշիրի բաժնում գրավոր հաղորդում տվել, որ իբր Տաշիր քաղաքի Անի թաղամասի բնակարաններից մեկում, իր ծանոթ Հակոբ Ղարիբյանը, հրելով և քաշքշելով՝ իրեն տարել է ննջասենյակ, որտեղ ապտակել, պահանջել է հանվել և սեռական հարաբերություն ունենալ։
Սպառնալով, որ հակառակ դեպքում կսպանի, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ հաջորդ առավոտյան, գրավադրելու և հետագայում վերադարձնելու պատրվակով իրենից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 310.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա կուլոնն ու ականջօղերը, բջջային հեռախոսը, էլեկտրական սղոցն ու շաղափը՝ այդ կերպ Հակոբ Ղարիբյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 138 հողվածի 1-ին մասով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ բռնություն գործադրելով և դրա սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու և 178 հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործության՝ խաբեությամբ զգալի չափերով գույքի հափշտակություն կատարելու մեջ:
Աննա Աղեկյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրույամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված