211652_close_icon
views-count2107 դիտում article-date 16:34 03-08-2015

Դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի և Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը հուլիսի 29-ին քննարկել են դատապարտյալների զբաղվածությանը վերաբերող հարցեր: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Զբաղվածության տարածքային կենտրոնի գործունեությանը, առկա պետական ծրագրերին և քննարկել համագործակցության ծրագրերի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետ Վարդան Չոբանյանը, Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Վանաձորում բնակվող 10 դատապարտյալներ, ինչպես նաև կառույցների այլ ներկայացուցիչներ: Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրել միջոցառմանը մասնակցող դատապարտյալներին՝ զբաղվածության ծրագրերում ներգրավվելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների ու Կենտրոնում առկա թափուր աշխատատեղերի մասին: Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետ Վարդան Չոբանյանը նշել է, որ երկու կառույցների հետագա համագործակցությունը խիստ կարևոր է և անհրաժեշտ դատապարտյալներին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու հարցում: Հանդիպման ավարտին երկու կառույցների միջև դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր