211652_close_icon
views-count6063 դիտում article-date 20:31 06-08-2015

Ամերիկացի ինժեները պարաշյուտով թռել է՝ պարանները մաշկին կապած. տեսանյութ

Կալիֆորնիացի 28-ամյա Ջոշ Միրամանտը՝ սուր զգացողությունների սիրահար լինելով, Թայլանդում ապշեցուցիչ քայլի է գնացել, որին դժվար կլիներ հավատալ, եթե չլիներ տեսանյութը: Ջոշը 115 մետր բարձրություն ունեցող ժայռից պարաշյուտով թռել է՝ պարանները կապելով… մաշկից: Նման թռիչք կատարելու համար ամերիկացի էքստրեմալը Թայլանդում պատրաստվել է ընդամենը երեք շաբաթ, այդ ընթացքում կատարելով 21 թռիչք: «Դա իսկապես արտակարգ էր: Բոլորն ինձ հարցնում էին, թե որքանով նման թռիչքը ցավ պատճառեց: Իսկ ես թռիչքի ժամանակ որևէ ցավ չեմ զգացել: Ստացածս ադրենալինի համեմատ ցավը ոչինչ է: Ես այնպիսի զգացողություններ ունեի, որ ցավ զգալու ժամանակ չունեի», ասել է Ջոշը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր