211652_close_icon
views-count3437 դիտում article-date 17:33 10-08-2015

Ադրբեջանական «Գաբալա» ակումբի ֆուտբոլիստը դարձել է լրագրողի սպանության պատճառ. տեսանյութ

Ադրբեջանի առաջնության բրոնզե մեդալակիր «Գաբալա» ակումբը թիմից հեռացրել է կիսապաշտպան Ջավիդ Հուսեյնովին: Վերջինս լրագրող Ռասիմ Ալիևի սպանության՝ առնվազն պատճառ է հանդիսացել: Ակումբը իր ցավակցությունն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ: Նշենք, որ Ռասիմ Ալիևը քննադատել էր Հուսեյնովին Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում Կիպրոսի «Ապոլոնի» հետ խաղում ցուցաբերած վարքագծի համար: Այդ ժամանակ 27-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի դրոշն է ծածանել և վիրավորական արտահայտություններ արել մրցակցի հասցեին, այդպիսով իր զորակցությունը հայտնելով Թուրքիային՝ Կիպրոսի հետ ունեցած հակամարտությունում: Քննադատությունից հետո լրագրողը հայտարարել էր, որ իրեն է զանգահարել Հուսեյնովի ազգական ներկայացած մի տղամարդ, վիրավորել իրեն, այնուհետև հրավիրել թեյ խմելու: Հանդիպման ժամանակ Ալիևի վրա են հարձակվել 5-6 հոգի, որոնք դաժան ծեծի են ենթարկել նրան, որից հետո լրագրողին տեղափոխել են հիվանդանոց և շտապ վիրահատել: Սակայն լրագրողը ստացած վնասվածքներից մահացել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր