211652_close_icon
views-count3824 դիտում article-date 19:54 10-08-2015

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները մտադիր են բոյկոտել «Հոֆենհայմի» հետ հանդիպումը

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները մտադիր են բոյկոտել սեպտեմբերի 23-ին Գերմանիայի առաջնության շրջանակներում «Հոֆենհայմի» հետ արտագնա հանդիպումը՝ հյուրերի համար նախատեսված տոմսերի բարձր գների պատճառով: Մեկ տոմսի արժեքը կազմում է 55 եվրո՝ գումարած սպասարկման տուրքը: Արդյունքում դորտմունդցիների համար մեկ տոմսը կարժենա ավելի քան 60 եվրո: Նշենք, որ միայն «Բորուսիայի» և «Բավարիայի» երկրպագուների համար է տոմսի արժեքը 55 եվրո, քանի որ «Հոֆենհայմում» նրանց ընդգրկել են «A» կատեգորիա: Համեմատության համար, «Մայնցի» երկրպագուները «Հոֆենհայմի» հետ խաղի տոմսերի համար կվճարեն 26 եվրո, իսկ «Շալկեի» երկրպագուները՝ 35 եվրո:

Նմանատիպ նյութեր