37570 դիտում
16:53 12-08-2015
Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 1 տարվա ընթացքում թոռանն ու տղային կորցրած ծերունին ինքնասպան է եղել
Այսօր` օգոստոսի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի տներից մեկում ծերունի է ինքնասպան եղել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տան բնակիչ, 87-ամյա Կ. Ք.-ի դին` կախված վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների` ծերունին ինքնասպան է եղել, իսկ հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վերջին ամիսներին ծերունին հոգեբանական ծանր ապրումներ է տարել, քանի որ 1 տարի առաջ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել էր թոռը, իսկ այս տարվա ապրիլին` տղան:
Այդ ամենից հետո ծերունին շատ ծանր է տարել հարազատների մահը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16723 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ