211652_close_icon
views-count1734 դիտում article-date 21:30 14-08-2015

Լիբիայում ԻՊ-ի եւ մեկ այլ խմբավորման բախման հետեւանքով տասնյակ զոհեր կան

Լիբիայի Սիրտ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ մեկ այլ՝ սալաֆիթական խմբավորման զինյալների բախման հետեւանքով 46 մարդ է մահացել: Մարտերն ընթանում են օգոստոսի 10-ից: ԻՊ-ն շարունակում է գնդակոծել քաղաքի բնակելի թաղամասերը: Միայն օգոստոսի 13-ին 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15 խաղաղ բնակիչ եւ իսլամիստների երկու հրամանատար: Տեղի զինված բնակիչները եւ սալաֆիթները (մեհմեդականության ուղղություններից մեկի հետեւորդներ) շրջափակել են քաղաքի այն հատվածը, որտեղ ամրացել են ջիհադականները:

Նմանատիպ նյութեր