211652_close_icon
views-count1848 դիտում article-date 09:45 17-08-2015

Ամերիկյան և իտալական ինքնաթիռները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի վրայով

Միացյալ Նահանգների և Իտալիայի ներկայացուցիչները Բաց երկնքի միջազգային պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի վրայով: Թռիչքները կկատարվեն օգոստոսի 17-22-ը: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Միջուկային սպառնալիքի նվազեցման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին: Թռիչքները կկատարվեն ամերիկյան OC-135B ինքնաթիռներով: Նրանք օդ կբարձրանան Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանից:

Նմանատիպ նյութեր