211652_close_icon
views-count1478 դիտում article-date 16:21 18-08-2015

«Բոկո Հարամ»-ը հարձակվել է Նիգերիայի գյուղերից մեկի վրա. կան զոհեր

Նիգերիայի Բորնո նահանգում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները հարձակվել են Ավոնորի գյուղի վրա եւ սպանել 7 բնակչի: Զինյալներն իրենց հետ տարել են գյուղի բոլոր եղջերավոր անասուններին եւ հացահատիկի բերքը: Հիշեցնենք՝ Նիգերիայում ակտիվ գործող «Բոկո Հարամը» հանդես է գալիս արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում է երկրում հաստատել շարիաթի օրենքներ: Խմբավորումը պատասխանատու է երկրում կազմակերպվող ահաբեկչությունների համար:

Նմանատիպ նյութեր