211652_close_icon
views-count12182 դիտում article-date 08:21 18-08-2015

Ռուբեն Հայրապետյանը կզրկվի՞ ՀՖՖ նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլի ընկել է աղմկալի պատմության մեջ. այս անգամ «փող ստանալու» թեմայով նա օգոստոսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի մոտ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61837/][b]հանդիպման է հրավիրել[/b][/url] «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենին և նրա հետ զրուցելուց հետո, հրահանգել ծեծի ենթարկել ու տանել ՀՖՖ գրասենյակ՝ ստիպելով ընդունել, որ «Տարոն Ավիա» ընկերության պարտքը պարտավոր է վճարել իրեն: Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ս. Սարգսյանը այս հարցի վերաբերյալ, և արդյո՞ք նման պահվածքը առիթ կդառնա, որ նրան «զրկի» ՀՖՖ նախագահի պաշտոնից: ՀՀ նախագահի խոսնակն այսպես արձագանքեց. «Նշված գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Ինչպես հայտնի է, «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի առևանգման վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզելու համար դեռ նյութեր են նախապատրաստվում»: Նկատեցի՞ք՝ ՀՖՖ նախագահի ապագայի մասով խոսնակը ոչինչ չի պատասխանել: Մինչդեռ 2012-ի հունիսի 17-ին, երբ Հայրապետյանի «Հարսնաքարի» թիկնապահները ծեծելով սպանեցին ռազմական բժշկին, Սարգսյանն իր մոտ կանչեց Հայրապետյանին, որից հետո նա հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից»:

Նմանատիպ նյութեր