2720 դիտում
09:04 19-08-2015
ՀՀ կառավարությունը «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց է սկսել. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետև սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությանները։
Հիշեցնենք, որ սեփականատերն էին Ջերարդ Գաֆեսճյանը և Բագրատ Սարգսյանը։ Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։ Խնդրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու համար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից մեր թղթակցին առաջարկել են հարցումն ուղարկել գրավոր, իսկ «Սի ԷՍ Ֆիլմզի» («Հայֆիլմի») գլխավոր տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանը, լսելով հարցը, միայն պատասխանել է. «Առանց մեկնաբանությունների»»։
Նմանատիպ նյութեր
2885 դիտում
08:51 22-08-2015
Պաշտոնապես հաստատվում է, որ սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթաց
3716 դիտում
11:09 18-07-2015
Հայտնի Miramax կինոստուդիան կարող է վաճառվել 1 մլրդ դոլարով
859 դիտում
20:55 15-07-2022
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1336 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»