Իբիցայում բացվել է աշխարհի ամենաթանկ ռեստորանը. տեսանյութ
Իսպանիայի Իբիցա կղզում բացվել է աշխարհի ամենաթանկ ռեստորանը՝ «Sublimotion»-ը: Հաճախորդները այնտեղ ընթրելու համար պետք է վճարեն 1500 եվրո: Սակայն այս գումարի դիմաց այցելուներին սպասվում է իսկական հեքիաթային ներկայացում:
Ռեստորանը համատեղում է բարձրակարգ խոհանոցն ու նորագույն տեխնոլոգիաները:
Ուտեստների մատուցումը ուղեկցվում է երաժշտական և արոմատիկ ստեղծագործություններով, ինչպես նաև բազմաթիվ լուսային և տեսաէֆեկտներով:
Ռեստորանում ընդամենը... 1 սեղան է՝ նախատեսված 12 հոգու համար, որը սպասարկում է մոտ 25 հոգանոց անձնակազմը: