1704 դիտում
12:56 24-08-2015
Վաղը շփման գծում դիտարկում կանցկացվի
ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի համաձայն՝ օգոստոսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կանցկացվի դիտարկում, հաղորդում է Oxu.az-ը:
Ադրբեջանական կողմից Ղազախի շրջանում, Մազամ գյուղի մոտ այն կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Եվգենի Շարովը (Ռուսաստան):
[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/24/62619/]Հիշեցնենք[/url], որ այսօր Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ: ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
1918 դիտում
11:28 16-06-2015
Վաղը շփման գծում դիտարկում կանցկացվի
1368 դիտում
11:47 04-11-2014
Շփման գծում դիտարկում կանցկացվի
2152 դիտում
12:20 19-02-2015
Շփման գծում դիտարկում կանցկացվի
Այս բաժնից
622 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
682 դիտում
10:57 11-01-2025
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»
775 դիտում
10:30 11-01-2025
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի