211652_close_icon
views-count4559 դիտում article-date 21:24 24-08-2015

Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը ներկայացրել է իր 5 մլն դոլար արժողությամբ նոր ավտոմեքենան

Մի քանի քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ֆկոյդ Մեյվեյզերը 4,8 մլն դոլարով ձեռք է բերել «Koenigsegg CCXR Trevita» ավտոմեքենա, որի մասին մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում: Նշված «սուպերմեքենան» համարվում է աշխարհում ամենաարագընթացներից մեկը: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագություն է բացում ընդամենը 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է՝ 410 կմ/ժ: Մեքենայի թափքը պատրաստված է ածխաջրածնային մանրաթելերից և ծածկված է ալմաստի փոշով: Մեքենան արտադրվել է ընդամենը երկու օրինակից: Նշենք, որ օգոստոսին «Ֆորբս» հանդեսը Մեյվեյզերին համարեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Բռնցքամարտիկը 2014թ. հունիսից մինչև 2015թ. հուլիսը վաստակել է 300 մլն դոլար: Միայն 2015թ. մայիսին ֆիլիպինցի Մենի Պակյաոյին նկատմամբ տարած հաղթանակի համար ամերիկացին վաստակեց 280 մլն դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր